Հրդեհ` «Արմենիկում կլինիկական կենտրոն»-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 21, 2011 12:12

Ապրիլի 20-ին՝ժամը 11.25-ին , ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 2 հասցեում`«Արմենիկում կլինիկական կենտրոն» ՓԲԸ-ում:

Դեպքի վայր են մեկնել երկու մար­տա­կան հաշվարկ,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել`11.46-ին:

Պարզվել է,որ թթվածնի բալոնի կարգավորիչի վնասման պատճառով տեղի է ունեցել արտահոսք և բռնկում: Այրվել է 2 մահճակալ` անկողնային պարագաներով:

Տուժածներ չկան:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply