Հյուսիսային Կարոլինան հայտարարվել է աղետի գոտի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 11:54
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես Հյուսիսային Կարոլինայի մի քանի շրջան հայտարարել է աղետի գոտի: Այս հայտարարությունը (դաշնային մակարդակով) թույլ կտա ֆինանսավորում ստանալ անմիջապես Վաշիգտոնից: Օբամայի կարգադրությամբ, 10 շրջաններում ֆինանսավորում կարող են ակնկալել այն մասնավոր անձինք , ում ունեցվածքը բնական աղետների հետևանքով տուժել է: 8 այլ շրջաններում էլ դաշնային բյուջեից կֆինանսավորվեն տեղական իշխանությունները` վերականգնողական աշխատանքների համար:
Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Բևերլի Պերդյուն նահանգում արտակարգ իրադրություն է հայտարարել: Հինգշաբթի ԱՄՆ տարածքում սկսված տորնադոների պատճառով ամենաշատը տուժել է Արկանզասը, Վիրջինիան ու Ալաբաման: Տարերքի պատճառով զոհվել է առնվազն 45 մարդ, որոնցից 22 –ը բնակվում էին Հյուսիսային Կարոլինայում:
Ազգային օդերևութաբանական ծառայությունից տեղեկացնում են, որ տորնադոների սեզոնը շարունակվում է և կարող է է հասնել Միսսուրի ու երկրի կենտրոնական շրջաններ:






Facebook
Tweet This
Email This Post
