Իտալական «շոկոլադե արքան» մահացել է հեծանվային զբոսանքի ժամանակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 11:26
ՀԱՀ-ում ողբերգական կերպով մահացել է 48-ամյա ձեռներեց Պետրո Ֆերերոն, հրուշակեղենի հսկա ձեռնարկության տնօրենը, որը առավել հայտնի է «շոկոլադե արքա» անունով: Նախնական տվյալների համաձայն` գործարարը կորցրել է գիտակցությունը, ապա ընկել հեծանվից երթի ժամանակ: Դեպքը պատահել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ Ֆերերոն գտնվում էր գործուղումով:
Forbes-ի տվյալներով, ամենահեղինակավոր ընկերությունների ցուցակում «Ֆերերոն» զբաղեցնում էր 8-րդ տեղը: Իսկ նրա հայրը` Միքել ֆերերոն համարվում է Իտալիայի ամենահարուստ մարդը: Նրա կարողությունը գնահատվում է 17 մլրդ դոլար: «Ֆերերո» ընկերությանն են պատկանում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են` Raffaello, Ferrero Rocher, Tic Tac և Kinder քաղցրավենիքների մանկական գիծը` շոկոլադե ձվիկները, թխվածքաբլիթները:






Facebook
Tweet This
Email This Post
