Սեմինար-քննարկում` «ՀՀ արտաքին քաղաքականության արդի խնդիրները» թեմայով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 11:23
«Երիտասարդ թուրքագետների ակումբ» հասարակական կազմակերպությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցել ապրիլի 24-ին նվիրված սեմինար-քննարկմանը, որին հրավիրված են ՀՀ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք հանդես կգան զեկույցով` «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության արդի խնդիրները» թեմայի շրջանակներում:
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 15:00-17:00-ը, Ամերիկայի Հայկական Համագումարի կոնֆերանս-դահլիճում, որը գտնվում է Հանրապետության 37 հասցեում:
Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել քննարկմանը, ինչպես նաև ուղղել իրենց հուզող հարցերը և հայտնել իրենց առաջարկները ՀՀ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին:






Facebook
Tweet This
Email This Post
