Հանդիսավոր արարողություն` ի հիշատակ սկանդինավցի միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Ալմա Յոհանսոնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 21, 2011 10:59
Այսօր` ժամը 12:30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունենալու սկանդինավցի նշանավոր միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Ալմա Յոհանսոնի գերեզմաններից բերված հողի` Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ ամփոփման և հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանելու սկանդինավյան երկրների քաղաքացիներ, ինչպես նաև Շվեդիայից և Դանիայից ժամանած բարձրաստիճան հյուրեր:
Դիտվել է 1212 անգամ:





Facebook
Tweet This