Նոր երկրաշարժ Ճապոնիայում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 17, 2009 12:53

japanԱյսօր 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի  հարավում` Օկինավա շրջանում: Ստորգետնյա ցնցումներից հետո երկրաշարժի գոտում գտնվող Միյակո և Յաեյամա կղզիների մոտ գրանցվել է 50 սմ բարձրությամբ ցունամի:

Նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, ցունամին վնաս չի պատճառել: Իշխանությունները բնակչությանը կոչ են արել հեռու մնալ առափնյա գոտուց, քանի որ հնարավոր է նոր ցունամի լինի:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է օվկիանոսում` 10 կմ խորությամբ` Թայվանից արևելք ընկած Իսիգակի կղզու մոտակայքում:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply