Հայհոյանքը` ցավազրկող միջոց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 21, 2011 9:17
Պարզվում է, որ հայհոյանքը ցավազրկող ազդեցություն ունի: Բրիտանացի գիտնականները մի խումբ ուսանողների հետ փորձեր են կատարել ու համոզվել դրանում: Փորձի էությունը հետևյալն էր. ուսանողները պետք է ձեռքերը սառը ջրի մեջ հնարավորինս երկար պահեին: Ընդ որում` առաջին խմբին թույլատրված էր այդ ընթացքում հայհոյել, իսկ երկրորդին` չեզոք բաներ ասել: Փորձի ժամանակ պարզվեց, որ հայհոյախոսներն ավելի երկար են կարողանում ձեռքերը սառը ջրի մեջ պահել, քան մյուս խումբը, որ հանգիստ էր խոսում:
Մարդիկ հայհոյում են հարյուրամյակներ, դա սովորական երևույթ է լեզվաբանության մեջ: Հայհոյանքն ազդում է ուղեղի զգայնության կենտրոնների վրա, որոնք տեղակայված են աջ կիսագնդում, այն դեպքում, երբ մարդու խոսքի համար պատասխանատու է ձախ կիսագունդը, այսինքն, պարզվել է,թե ինչու է հայհոյանքն այդքան կենսունակ: Նրանք համոզված են նաև, որ հայհոյանքը բարձրացնում է արյան մեջ էնդորֆինի` երջանկության հորմոնի քանակը:Այդուհանդերձ, խորհուրդ են տալիս հայհոյանքը թողնել ծայրահեղ իրավիճակների համար:






Facebook
Tweet This
Email This Post
