Հանդիպել են Երևանի և Օրենբուրգի քաղաքապետերը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 20, 2011 18:18

Առաջին հայ-ռուսական Միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին և էքսպո-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Օրենբուրգի քաղաքապետ Յուրի Միշչերյակովը հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:

Կողմերը նշել են, որ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը հրապարակ է ապահովում գործարար շփումների և համագործակցության եզրեր գտնելու համար:

Երևանի և Օրենբուրգի քաղաքապետերը պայմանավորվել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում ակտիվացնել երկու քաղաքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործակցությունը:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply