ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 20, 2011 18:06

Հարց. Պարոն Քոչարյան, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի նախագահը հայտարարել է, թե համարում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական  հայտարարություն կարող էր անել: Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին,  Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` լ’Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա:

Առնվազն տարակուսանք  կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները:

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply