Ֆրանսիական կործանված օդանավի հետքերը վերջապես հայտնաբերվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 16:25

12Ֆրանսիացի մասնագետները հաստատել են, որ Ատլանտյան օվկիանոսի ջրերում ինքնաթիռի` բրազիլիացի օդաչուների ավելի վաղ հայտնաբերած մասերը պատկանում են երկու օր առաջ անհետացած Ա-330-ին: Այս տեղեկությունը կործանված ինքնաթիռում գտնվողների ազգականների հետ հանդիպումից հետո հաստատել է Բրազիլիայի պաշտպանության նախարար Նելսոն Ժոբիմը` նշելով, որ ուղևորներից և անձնակազմի անդամներից և ոչ ոքի փրկվել չի հաջողվել:

Այս պահի դրությամբ կործանման վայրում աշխատում է որոնողական միջազգային բրիգադը, որի հիմնական նպատակներից մեկը ինքնաթիռի սև արկղը գտնելն է, որը, հավանաբար, կպարզի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, քանի որ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կատարվել է այնքան արագ, որ ինքնաթիռի ղեկին գտնվող երեք օդաչուներից ոչ ոք չի հասցրել անգամ տեղեկություն հաղորդել դիսպետչերին:

Interfax գործակալություն, CNN
Լուսանկարը` DW World

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply