Օրակարգում երևանաբնակ փախստականների խնդիրներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2011 14:44

Մայրաքաղաքում ապաստանած փախստականների խնիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՄԱԿ-ի Փախտականների գծով գերագույն հանձնակատար Դամթյու Դեսալեյնի հանդիպման ժամանակ:

Ընդգծելով հարցի կարևորությունը, Կարեն Կարապետյանը նշել է, որ ինչպես փախստականների, այնպես էլ սոցիալապես անապահով խավի և վթարային շենքերում բնակվող քաղաքացիների խնդիրներն այսօր իրականում հրատապ են մայրաքաղաքի համար: Այժմ երևանաբնակ շուրջ 1300 փախստականներ կան, ովքեր ապրում են հանրակացարաններում և դեռևս հաշվառված են բնակարան ստանալու համար:

Քաղաքապետը հյուրին տեղեկացրել է, որ ներկայում քննարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիրը, որով նախատեսվում է կարճ ժամկետում և շահավետ պայմաններով լուծումներ առաջարկել կարիքավոր ընտանիքներին:

Կարևորելով քաղաքապետարանի այս քայլը, Դամթյու Դեսալեյնը նշել է, որ խնդիրն առավել նպատակային կլուծվի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում:

Կողմերը քննարկել են նաև փախստականներին բնակարաններով ապահովելու խնդրի լուծման հետ կապված այլընտանքային մոտեցումները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply