Փորձություն Ստամբուլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 20, 2011 14:44

Այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմեկնարկի ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցեն 5 մարզիկ և 1 մարզուհի. Հովհաննես Դավթյանը (60 կգ , Գյումրի), Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան), Համբարձում Տոնոյանը (66 կգ, Գյումրի), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ, Գյումրի), Հակոբ Առաքելյանը (100 կգ, Երևան), Գայանե Հարությունյանը (48 կգ, Երևան): Հավաքականի գլխավոր մարզիչն է ռումինացի մասնագետ Ադրիան Կրոիտորուն: Իսկ մեր երկրի մեր պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, ռումինացի Կոնստանդին Բոգդանը:Ստուգատեսը վարկանիշային է: Մասնավորապես, Եվրոպայի չեմպիոնը կստանա 180 վարկանիշային միավոր: Ձյուդոյի միւազգային ֆեդերացին 2012-ին Լոնդոնում  կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքո է  վերապահելու ամեն քաշային կարգի 22 լավագույններին: Հաշվարկը կատարվելու է հաջորդ տարվա մայիսին: Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը ներկայումս աղյուսակներում զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ և 17-րդ տեղերը:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply