Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը կկերպարանափոխվի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 20, 2011 14:26
Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպման ժամանակ բոլորովին այլ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքական կտեսնեն` ավելի վառ և ուժեղ: Նա նշել է, որ Ռուսաստանի հավաքականի վերջին անհաջող խաղերը (պաշտոնական հանդիպումը Հայաստանի թիմի հետ Երևանում և ընկերական խաղերը Իրանի և Քաթարի հավաքականների հետ) դեռ ոչինչ չեն նշանակում: Ֆուրսենկոն ասել է, որ բացառում է «Եվրո 2012»-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի չմասնակցելու տարբերակը: Խոսելով Անդրեյ Արշավինի ոչ այնքան վառ խաղի մասին, Ֆուրսենկոն նշել է, որ ցանկացած ֆուտբոլիստ դժվար ժամանակաշրջան ունենում է, Արշավինը պետք է հաղթահարի այն, և Հայաստանի թիմի հետ խաղում նա որպես ավագ իր թիմին խաղադաշտ դուրս բերելու:






Facebook
Tweet This
Email This Post
