Բացառիկ նյութերի ցուցադրություն` Հայոց ցեղասպանության թանգարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2011 14:27

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցասրահում կբացվի բացառիկ նյութերի ժամանակավոր ցուցադրություն: Այս մասին այսօր ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը`»Հայոց ցեղասպանությունը եւ Սկանդինավյան արձագանքը» գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով` ցուցադրության նմուշների մեկտեղումը մի քանի ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք է: «Մի շարք նմուշներ առաջին անգամ են ներկայացվելու: Ցուցադրությունը արդյունք է թանգարան-ինստիտուտի եւ բազում այլ մարդկանց նվիրական աշխատանքի»,- ընգծեց Հ. Դեմոյանը:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply