Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Աբրահամին խանգարում է վնասվածքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 15, 2009 17:08

Ձախից`Ալեքսանդր Աբրահամ

Միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Աբրահամը, որը մարզվում և մրցամարտեր է անցկացնում Գերմանիայում, պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել և չի կարող առաջիկայում ռինգում հանդիպում անցկացնել: Նա առայժմ մարզումներ չի անցկացնում:

Մինչդեռ, Ալեքսանդրն օգոստոսի 29-ին պետք է մրցեր Խանլար Ազիզովի հետ: Առայժմ պարզ չէ, թե հետագայում կկայանա՞ այս բռնցքամարտիկների հանդիպումը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Ալեքսանդրը IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի կրտսեր եղբայրն է:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply