Ավտովթար Մարտունի-Վաղաշեն ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2011 14:00

Ապրիլի 20-ին՝ ժամը  05.18-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-3110»  մակնիշի 16 ԼԼ 656 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մարտունի քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ավտովթարի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մասից, կատարվել են լվացման աշխատանքներ:

Վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply