Սպիտակ-Երևան ճանապարհին 5 հա խոտածածկ տարածք է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 20, 2011 13:54
Ապրիլի 19-ին՝ժամը 17.16-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում` Ջրաշեն գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել`18.15-ին: Այրվել է 5 հա խոտածածկ տարածք:
Դիտվել է 703 անգամ:





Facebook
Tweet This