Ֆիդել Կաստրոն հեռացել է Կուբայի կոմունիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2011 11:54

Հավանայում   Կուբայի կոմունիստական կուսակցության 6-րդ համագումարում նոր քարտուղար է ընտրվել Ռաուլ Կաստրոն: Այդպիսով, նրա եղբայրը` Ֆիդելը, որ գլխավորում էր կուսակցությունը 1965-ից,  պաշտոնապես հեռացավ կուսակցության առաջնորդի պաշտոնից: Փաստորեն, Ֆիդել Կաստրոն 2006-ից առողջական վիճակով պայմանավորված, չի մասնակցել կուսակցության ղեկավարման աշխատանքներին: Այդ ժամանակից ի վեր նա զբաղվում է հրապարակախոսությամբ, պարբերաբար կուբայական մամուլում նյութեր հրապարակելով: Նրա եղբայր Ռաուլը  Ֆիդելի պաշտոնավարման ժամանակ  կուսակցական հիերարխիայում զբաղեցնում էր երկրորդ տեղը:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply