Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արեւմտահայ մտավորականների քանդակները կտեղադրվեն ամռանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | ապրիլի 20, 2011 10:55

Էջմիածին քաղաքում ընթացիկ տարվա ամռանը կտեղադրվեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արեւմտահայ մտավորականների քանդակները, որոնց հեղինակը Լեւոն Թոքմաջյանն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քանդակագործը, կտեղադրվեն Կոմիտասի, Զոհրապի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Երուխանի, Ռուբեն Սեւակի քանդակները, ինչպես նաեւ նրանց կողքին կլինեն Սիամանթոյի մոր, այբբենարանը ձեռքին մի երեխայի, ինչպես նաեւ սերունդներին մարմնավորող մի մարդու կերպարներ:

Նրա հավաստմամբ` արձանախումբը պետք է արդեն տեղադրված լիներ ապրիլի 24-ին, սակայն որոշակի խնդիրների պատճառով այն հետաձգվել է: «Քանդակների ստեղծման նպատակը պատմական դառը ճշմարտության անմահացումն է, որը սերունդներին կհիշեցնի կատարված ոճրագործության մասին»,- ասաց նա: Լ. Թոքմաջյանի խոսքով` քանդակի խորագիրը «Տագնապ» է, քանի որ նա ցանկացել է ոչ թե կատարված ոճրագործությունը պատկերել, այլ ցույց տալ այն տագնապը, որի մեջ էին գտնվում արեւմտահայ մտավորականներն այդ սարսափելի իրադարձության օրերին:

Դիտվել է 1081 անգամ:

Leave a Reply