Նոր սահմանադրությունն արգելել է համասեռականների սերն ու աբորտները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2011 10:55

Հունգարիայի նախագահը շուտով կստորագրի նոր սահմանադրություն, որով արգելվում են համասեռականների ամուսնությունը և  անցանկալի հղիությունը դադարեցնող աբորտները: Նոր սահմանադրությունը ուժի մեջ կլինի հաջորդ տարվա առաջին իսկ օրից: Քաղաքական ընդդիմադիր ուժերը սուր քննադատության են ենթարկել  պառլամենտում ձայների մեծամասնությամբ ընդունված պետական նոր սահմանադրությունը,  որն  իշխանության գլուխ անցած կուսակցություններին անսահմանափակ իրավասություններ է տալիս: Հարկ է նշել, որ այս օրինագծի նկատմամբ դժգոհություն են հայտնել նաև սովորական քաղաքացիները, ովքեր անցյալ շաբաթ զանգվածային ցույցեր են կազմակերպել` կոչելով օրենսդիրներին նոր սահմանադրությունը չընդունել:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply