Չեռնոբիլյան ԱԷԿ-ի համար 500 մլն եվրո են հավաքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2011 9:11

Եվրոպական  հանձնաժողովը, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկն ու 25 երկիր   “չեռնոբիլյան նախագիծն” իրականացնելու համար Ուկրաինային 511,9 մլն եվրո տրամադրելու պատրաստակամություն են հայտնել: Այս գումարը չեռնոբիլյան “Ծածկ” միջուկային անվտանգության հիմնադրամ կգնա: Դոնորների  ապրիլի 19-ին կայացած կոնֆերանսը խոստացավ լրացուցիչ ևս 120 մլն եվրո տրամադրել, Եվրամիությունը` 110 մլն եվրո, ԱՄՆ-ն` 123 մլն դոլա, Ֆրանսիան` 47 մլն եվրո, Ռուսաստանը` 45 մլն եվրո, Մեծ Բրիտանիան` 28,5 մլն  ֆունտ: Մնացած երկրները պատրաստ են ֆինանսավորել 10 հազարից` մի քանի մլն եվրո գումարով: Ուկրաինան լրացուցիչ Չեռնոբիլյան “Ծածկ” հիմնադրամին կփոխանցի 29 մլն եվրո: Այս բոլոր միջոցները բավարար չեն, որպեսզի Չեռնոբիլի  4-րդ էներգաբլոկի վրա մշակված միջուկային “ХОЯТ-2″վառելիքի  համար նոր սարկոֆագ  կառուցվի: Մինչ այդ, արտակարգ իրավիճակների նախարար Վիկտոր Բալոգը հայտնել էր, որ Կիևին 740 մլն եվրո չի բավարարում այդ նպատակի համար:

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply