Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 19, 2011 19:09

Նախագահը կարևորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական  պատվիրակության այցելությունը մեր երկիր` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և  զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը:

Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և տեղում ծանոթանալ, լիարժեք պատկերացում կազմել հիմնախնդրի էության ու իր հողի վրա ազատ և անկախ ապրելու` Արցախի ժողովրդի ձգտման մասին:

Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Այցի շրջանակում Երևանում ունեցած հանդիպումները նրանք համարել են բավականին արդյունավետ և օգտակար:-

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply