Համահայկական խաղերը մոտեցել են ավարտին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 15, 2009 16:48

Վաղը կավարտվեն Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերը. հայտնի կդառնան մրցանակակիրները:
Այսօր կայացած ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերից հետո որոշվեցին, թե որ թիմերն են հանդես գալու վճռական խաղում: Արտաշատում անցկացված Երևանի և Բեյրութի հավաքականների հանդիպումում երևանցիները հաղթեցին 1:0 հաշվով: Նրանք կմրցեն Թեհրանի հավաքականի հետ, որն Աբովյանում 5:1 հաշվով պարտության մատնեց Բուենոս Այրեսի ներկայացուցիչներին:

Այնպես որ, Աբովյանի մարզադաշտում հաղթողի կոչումը կվիճարկեն Երևանի և Թեհրանի հավաքականները, իսկ 3-րդ տեղի համար ուժերը կչափեն Բեյրութի և Բուենոս Այրեսի թիմերը:
Բասկետբոլիստուհիների մրցաշարում վերելքով հանդես եկան Երևանի և Թեհրանի ներկայացուցիչները, որոնք պարտության մատնեցին բոլոր մրցակիցներին: Այնպես որ, այս թիմերի հանդիպման հաղթողն էլ կդառնա չեմպիոն:

Այսօր բասկետբոլիստների Գյումրիի հավաքականը 102:65 հաշվով հաղթեց Ստեփանակերտի թիմին: Իսկ բասկետբոլիստների մրցաշարում արձանագրվեցին այսպիսի արդյունքներ. Մոսկվա-Ախալքալաք` 61:53, Ստամբուլ-Հալեպ` 63:69, Կահիրե-Գյումրի` 69:62, Ալեքսանդրիա-Մաշհադ` 30-66, Սիսիան-Ստեփանակերտ` 60:65, Թեհրան-Լոս Անջելես` 70:81:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply