Գեներալ Մանվելը դրոշակներով փակել է տվել Արշակունյաց պողոտան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 19, 2011 17:16

Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի այցելությունը Արշակունյանց պողոտայի վրա տեղակայված ԵԿՄ վարչական շենք իսկակական խառնաշփոթ է առաջացնում մայրաքաղաքում: Այդպես էր նաեւ այսօր` ապրիլի 19-ին, քանի որ Գրիգորյանը եկել էր մասնակցելու ԵԿՄ ժողովին, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի:

NEWS.am-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են երկու անհայտ երիտասարդներ դրոշակներով փակել Արշակունյաց պողոտայի այն հատվածը, որտեղ ԵԿՄ շենքն է: Ճանապարհի այդ հատվածը փակ է եղել օրվա պիկ ժամին` 1:30-ից սկսած: Այդ ընթացքում  խցանում  է առաջացել պողոտայում, որի փակման նպատակը  եղել է այն, որպեսզի Գրիգորյանին սպասարկող «Մերսեդես Բրաբուս» մակնիշի ավտոմեքենաները դուրս գան ԵԿՄ շենքի հարակից տարածքից:

Ի դեպ, ԵԿՄ շենքի տարածքից դուրս գալուց հետո գեներալին սպասարկող ավտոմեքենաները սլացել են թույլատրելիից արագ, այն դեպքում, երբ ճանապարհի ադ հատվածում առավելագույն արագություն է սահմանված  80 կմ/ժամը:

Փաստորեն, իր անձը կարեւորող ամեն մի պաշտոնյա կարող է սրտի ուզած պահին ճանապարհ փակել  տալ` կոպտորեն խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:

Ի դեպ, երբ NEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ հիմքո՞վ է գեներալ Գրիգորյանը  փակել տվել փողոցը, ԵԿՄ ադմինիստացիայից պատասխանել են. «Դե երեւի որ հանգիստ դուրս գա շենքից»:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply