Նկատողություններ են հայտարարվել Շենգավիթի ՍԾՏԲ 3 աշխատակիցներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2011 15:50

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական վարչությունը ստուգումներ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում: Ընտրանքային կարգով ստուգվել են 30 նպաստառու ընտանիքների գործեր, որոնցից հինգում հայտնաբերվել են խախտումներ: Հայտնաբերված թերացումների և խախտումների հետևանքով, համաձայն”Համայնքային ծառայության մասին” ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանին, 1-ին կարգի մասնագետ Թ. Սարգսյանին տրվել է գրավոր խիստ նկատողություն, առաջատար մասնագետ Հ. Միսակյանին` նկատողություն: Ստուգումներ են իրականացվելու Երևանի բոլոր ՍԾՏԲ-ներում:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply