Հյուրընկալվել է և գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2011 15:34

Ապրիլի 18-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Ֆրունզիկ Մ.-ին:

Նա խոստովանել է, որ ս/թ փետրվարի 14-ին հյուրընկալվելով իր ծանոթի՝ 62-ամյա Ստեփան Հ.-ի  տանը, գողացել է նրա բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply