5 ավտոպատահար և 6 վիրավոր` 1 օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2011 15:29

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի՝ 1, մարմնական վնասվածք հասցնելու՝  7 և խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են:

Բացահայտվել է նաև գողության 5  դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝  4, կողոպուտի,  ավազակային հարձակման   և խարդախության 1-ական  դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար.  6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply