Կնախապատրաստվեն ֆուտբոլի ակադեմիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2011 15:05

Ապրիլի 26-30-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի «Ղազախստանի Հանրապետության Նախագահի Գավաթ» անունը կրող մրցաշարը, որը կանցակացվի մինչև 17 տարեկանների ութ երկրների հավաքականների միջև: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին, որը մրցաշարին նախապատրաստվելու նպատակով ապրիլի 20-24-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը (նկարում) թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ`

Մարտին Գևորգյան, «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Գարեգին Մարկոսյան, «Փյունիկ»

Պաշտպաններ`

Համլետ Ասոյան, «Փյունիկ»
Ռոբերտ Դարբինյան, «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան, «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Արման Ղազարյան, «Բանանց»
Վահան Ադլոյան, «Բանանց»
Ռաֆայել Հակոբյան, «ԱԶ Ալկմաար», Հոլանդիա

Կիսապաշտպաններ`

Սիփան Դավթյան, «Բանանց»
Վիուլեն Այվազյան, «Փյունիկ»
Սարգիս Շահինյան, «Միկա»
Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ» , Ռուսաստան
Դավիթ Ասատրյան, «Բանանց»
Նորայր Տիգրանյան, «Զենիթ», Ռուսաստան
Տիգրան Մակարյան, «Փյունիկ»

Հարձակվողներ`

Արամայիս Քյոսայան, «Բանանց»
Վարդան Բակալյան, «Փյունիկ»
Էդգար Արուտյունյան, «Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան

Մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով:  Ութ թիմ բաժանվել են երկու խմբի և կանցկացեն հանդիպումները մեկ շրջանով: Այնուհետև, խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը կվիճարկեն հաղթողի կոչումը, 2-րդ հորիզոնականները գրավողները կպայքարեն 3-րդ տեղի համար, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերի համար:

Ներկայացնում ենք խմբերի կազմերը և մրցաշարի խաղացանկը`

1-ին խումբ

Հայաստան
Վրաստան
Ուկրաինա
Թուրքիա

2-րդ խումբ

Ղազախստան
Ադրբեջան
Իրան
Ուզբեկստան

1-ին մրցափուլ (26.04.11) խաղերը Երևանի ժամանակով

Ուկրաինա-Թուրքիա 11:00
Վրաստան-Հայաստան 13:00
Ադրբեջան-Իրան 15:00
Ղազախստան-Ուզբեկստան 20:00

2-րդ մրցափուլ (27.04.11)

Թուրքիա-Վրաստան 13:00
Ուկրաինա-Հայաստան 15:00
Իրան-Ուզբեկստան 17:00
Ադրբեջան-Ղազախստան 20:00

3-րդ մրցափուլ (29.04.11)

Վրաստան-Ուկրաինա 13:00
Հայաստան-Թուրքիա 15:00
Ուզբեկստան-Ադրբեջան 17:00
Ղազախստան-Իրան 20:00

30.04.11

7-8 տեղերի համար 11:00
5-6 տեղերի համար 14:00
3-4 տեղերի համար 17:00
Եզրափակիչ 20:00

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply