Առաջին խաղը` նոր թիմում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 19, 2011 14:46
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Կառլեն Մկրտչյանը նորամուտ նշեց իր նոր թիմի` Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: «Մետալուրգը» Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում սեփական հարկի տակ զիջեց Զապորոժիեի «Մետալուրգին»` 0:1 հաշվով: Մկրտչյանը փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին: Վաստակած 29 միավորով «Մետալուրգը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Այն ապրիլի 24-ին մրցելու է Լուգանսկի «Զարյայի» հետ:






Facebook
Tweet This
Email This Post
