Չինաստանում և Մեքսիկայում մսեղեն ուտելը վտանգավոր է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2011 14:28

Գերմանական հակադոպինգային գործակալությունը (NADA) զգուշացրել է գերմանացի մարզիկներին, որ նրանք Չինաստանում և Մեքսիկայում ձեռնպահ մնան մսեղեն օգտագործելուց: NADA-ի ներկայացրած տեղեկագրում հայտնվում է, որ այդ երկրներում մսեղեն օօտագործած մարզիկների դոպինգի փորձաքննությունը կարող է դրական արդյունք տալ: Մեծ է վտանգը, որ մարզիկների օրգանիզմ կարող են թափանցել արգելված խթանիչներ, մասնավորապես կլենբուտերոլ, որը օգտագործվում է կենդանիների մկանային  զանգվածի ավելացման համար:

Հերքումով հանդես է եկել Չինաստանի հակադոպինգային գործակալության փոխնախագահ Չաո Ցզյանը, հայտնելով, որ գերմանացի իրենց գործընկերները խտացնում են գույնները: Նա կասկած է հայտնել, որ NADA-ի հրապարակումը գիտական հիմնավորում չունի: «Արտասահմանյան երկրների մարզիկները պետք է վստահ լինեն, որ Չինաստանում հրամցվող ուտելիքը որակյալ է: Խոշոր մրցումների ժամանակ գնվող մթերքը մանրակրկիտ ստուգվում է: Մեր երկրում ամեն տարի անցկացվում են հարյուրավոր տեղական և միջազգային մրցումներ: Եթե միսը վարակված լիներ արգելված խթանիչներով, ապա այդ մասին վաղուց կիմացվեր, քանի որ զանգվածային դոպինգի դրական արդյունքներ արձանագրված կլինեին»,- ասել է նա:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply