Ահմադինեջադ. «Սիոնիզմի և կապիտալիզմի դարաշրջանն ավարտվել է»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2011 12:04

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ապրիլի 18-ին ելույթ է ունեցել հերթական հակահրեական ու հակաամերիկյան հայտարարությամբ: «Սիոնիզմի և կապիտալիզմի դարաշրջանն ավարտվել է»,- նշել է նա  Իրանական բանակի օրվա առթիվ ելույթում: Նա Իսրայելին ու ԱՄՆ-ին մեղադրել է  Մերձավոր Արևելքի տարածքային քաղաքանությանը միջամտելու համար. «Ամերիկան ու Իսրայելը փորձում են բախումներ ու պատերազմներ բորբոքել ժողովուրդների ու կառավարությունների միջև, որպեսզի կարողանան  կիրառել իրենց իսկ ստեղծած զենքը»:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply