Մրցույթ ՌԴ բուհերում սովորելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2011 11:56
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում` բուհական /89 կրթաթոշակ/բակալավր, մագիստրոս/ և հետբուհական /30 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
-դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
-դիմում-հարցաթերթիկ վերևի աջ անկյունում փակցված նկարով,
-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ լրացված համակարգչային շարվածքով և վերևի աջ անկյունում փակցված նկարով,
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի և ներդիրի պատճեները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտարի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված,
-բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության և ԴԻԱՀ-ի վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,
-անձնագրի պատճենը,
-ծննդյան վկայականի պատճենը /Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտարի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/,
-արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
-ռուսերեն լեզվով հրատարակությունների ցանկ և գիտահետազոտական աշխատանքի թեմայով ռեֆերատ,
-օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության  վերաբերյալ՝ ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները ներկայացնում են նաև տվյալ բուհի համաձայնությունը մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար:
Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու համար նախապատվությունը կտրվի հետևյալ ոլորտների մասնագիտություններին.
-արևելագիտություն,
-բնագիտություն,
-տեխնիկական մասնագիտություններ,
-ագրոպարենային ոլորտ,
-ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններ
-տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն:
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված <ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ>-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 13-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ 616 սենյակ, հեռ. 525207):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում /Այգեստան 9, փող 4/ ս.թ. մայիսի 23-ից մինչև  մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում:բուհերի ցանկը և ռուսական կողմի հարցաթերթիկների ձևանմուշները:
Բուհերի ցանկը և ռուսական կողմի հարցաթերթիկների ձևանմուշները տեղադրված են կայքում:
Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply