Սիրիա.Ասադի զորքերը վարչակարգի 21 հակառակորդի են գնդակահարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2011 11:47

Ապրիլի 19-ին  Սիրիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում անցկացվող ցույցերը համարում է «զինված ապստամբություն, որը հրահրողների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»: ՆԳ նախարարությունը կոչ է արել  քաղաքացիներին, որ   տեղեկացնեն ապստամբների մասին:

Ապրիլի 18-ին Սիրիայի տարբեր շրջաններում վարչակարգի հակառակորդները ակցիաներ են կազմակերպել: Այս անգամ նրանց կենտրոնը Դամասկոսի հյուսիսային կողմում գտնվող Հոմս քաղաքն էր: Ապրիլի 18-ի գիշերը երկու բախում է եղել ուժային կառույցների ու ընդդիմադիրների միջև, ինչի հետևանքով   17 մարդու են գնդակահարել: Իրավապաշտպանները հաստատում են այն փաստը, որ ընդհարումների հետևանքով ևս  4 մարդ  է  զոհվել  Լաթաքիա և Իդլիբ քաղաքներում:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply