Գետափնյա գյուղում տներ են ջրալցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 19, 2011 11:29
Ապրիլի 18-ին՝ժամը 10.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի ոռոգման առվի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրալցվել է մի քանի տուն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրևների հետևանքով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոյուղաջրերի ցանցում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը և չունենալով բավարար թողունակություն՝ կոյուղաջրերը մեծ քանակությամբ լցվել են ոռոգման առուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոռոգման առվից ավտոկռունկով դուրս են բերվել երկաթբետոնե խոշոր տրամաչափի 2 խողովակներ, որոնք իրենց հերթին պատճառ էին հանդիսանում ջրի մակարդակի բարձրացմանը:
Ընդհանուր առմամբ ջրալցվել են 9 տուն և հարակից տնամերձ հողամասեր: Նույն օրը ջրի մակարդակն իջել է:






Facebook
Tweet This
Email This Post
