«ԲՄՎ»-ն ընկել է գետնանցման մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 19, 2011 11:24
Ապրիլի 18-ին՝ժամը 08.20-ին ,ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ա.Մանուկյանի փողոցում ավտոմեքենա է շրջվել և առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Ռ.Գալստյանի վարած «ԲՄՎ-520» մակնիշի 26 ԼՍ 320 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել և ընկել է գետնանցման մեջ:
Մինչև ավտոմեքենայի քարշակելը փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:
Դիտվել է 1321 անգամ:





Facebook
Tweet This