Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2011 11:01

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար  քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի “Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության  ընտրության կարգով”  նախատեսված վերապատրաստման  դասընթացները:
Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
•դիմում նախարարի անունով /Ձև -2/.
• վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ վկայականի պատճենը.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի պատճենը.
•անձնագրի պատճենը,
•3×4 չափսի մեկ   լուսանկար։
Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը    ներկայացնել 2011թ. ապրիլի 20-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:


Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply