Կենսուրախ կանայք վատ հիշողություն ունեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 19, 2011 10:58
Եթե ձեր ընկերուհին երդվյալ լավատես է, ապա մի զարմացեք, եթե նա անընդհատ մոռանում է զանազան մանրուքներ: Սովորեք նրան ներել այդ փոքրիկ թերությունը:
Ամերիկացի հետազոտողները հաստատում են այն փաստը, որ մոռացկոտությունը բավականին տարածված երևույթ է կենսուրախ և լավատեսորեն տրամադրված մարդկանց շրջանում, տղամարդկանց մոտ այդ կապը կարող է արտահայտվել նաև հիշողության հետ կապված ժամանակավոր խնդիրներով: Ամերիկացիների համոզմամբ` վատատեսներն ու չարացած մարդիկ այդպիսի խնդիրներ չեն ունենում, քանի որ լավ տրամադրության բացակայությունը թույլ է տալիս կենտրոնանալ որոշակի խնդրի վրա: Հետևաբար, կարելի է ասել, որ ավելի կատարողական աշխատակիցներ են վատատեսները, սակայն, ի տարբերություն լավատեսների, նրանք օժտված չեն ստեղծագործ մտքով:






Facebook
Tweet This
Email This Post
