2011թ-ի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում ապրում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 141 անձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 19, 2011 10:51
2011թ-ի հունվարի 1-ի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում բնակվում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 141 անձ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ծառայության սոցիալական ապահովագրության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, նրանցից 109-ը կին է, 32-ը` տղամարդ:
Ա. Աբրահամյանի խոսքով` 3 տարի առաջ հանրապետությունում բնակվում էր Հայոց ցեղասպանությունը վերապրած 250 անձ: ՀՀ կառավարության որոշմամբ` Հայոց ցեղասպանությունը վերապրած կենսաթոշակառուների համար արտոնյալ պայմաններ են ստեղծված: Նրանք ստանում են իրենց կենսաթոշակի 50 տոկոսի չափով հավելյալ գումար:






Facebook
Tweet This
Email This Post
