Չերչիլի` պատերազմից հետո կատարած առաջին բնանկարը կվաճառվի աճուրդով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 19, 2011 10:20Ուինսթոն Չերչիլի` Երկրորդ աշխարհամարտից հետո կատարած առաջին բնանկարը` «Նիվել
գետի ափին գտնվող վիլլան», կվաճառվի աճուրդով. այն գնահատվել է 300 հազար ֆունտ ստեռլինգ:
Չերչիլն այս աշխատանքը կատարել է 1945-ին` գեներալ Ռայմոն Բրյուտինելի տանը հյուրընկալության ժամանակ: Անգլիացի քաղաքական գործիչը 5 տարվա մեջ նկարել է ընդամենը մեկ կտավ : Այդ արվեստին վերադառնալու կոչ է արել նույն գեներալի տանը հյուրընկալած բրիտանական կոնսուլ Բորդոյի կինը, ով զբաղվում էր պրոֆեսիոնալ գեղանկարչությամբ: Չերչիլի կտավները (սկսել է նկարել 40 տարեկանում) բարձր են գնահատվում աճուրդներում:
2006-ին «Տեսարան Տինհերիրից» կտավը վաճառվել է 1,12 մլն դոլարով, իսկ 2007-ին Չարտուելի իր տունը պատկերող կտավը վաճառվել է 2 մլն դոլարով: 1946-ի հարցազրույցում Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ գեղանկարչությունն այն միակ ոլորտն է, որտեղ ինքն իրեն շատ բնական է զգում: Գեղանկարչությունից բացի, Չերչիլը զբաղվում էր նաև գրականությամբ. ամենահայտնի ստեղծագործությունը պատմական վեցհատորյակն է «Երկրորդ աշխարհամատը» վերնագրով: 1953-ին այն արժանացել է գրականության գծով Նոբելյան մրցանակի:






Facebook
Tweet This
Email This Post
