Բարաք և Միշել Օբամաների եկամուտը կրճատվել է երեք անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2011 9:16

ԱՄՆ նախագահ  Բարաք Օբամայի ու նրա տիկնոջ` Միշելի եկամուտները 2010-ին կազմել են 1,73 մլն դոլար: Այսպիսի տվյալներ են գրանցված հարկային հայտարարագրում: 2009-ի համեմատությամբ, երբ նախագահն ու իր կինն աշխատել էին 5,5 մլն դոլար, այժմ ընտանեկան եկամուտը կրճատվել է 3 անգամ: Ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը Բարաք Օբամայի հեղինակած գրքերից գոյացած  գումարն է: ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է  տարեկան 400 հազար դոլար: Հարկերի տեսքով 2010-ին երկրի բյուջե են մուծել 453 770 դոլար:

Ընտանիքը վաստակած գումարից 2010-ին բարեգործական նպատակներով ծախսել է  245 հազար դոլար  (մոտ 14% ընդհանուր եկամտից), իսկ մեկ տարի առաջ` 329 հազար դոլար:

Վարչապետ Ջո Բայդենն ու իր կինը նույնպես ապրիլի 18-ին հաշվետվություն են ներկայացրել 2010-ի եկամուտների վերաբերյալ: Բայդենները 2010-ին աշխատել են 379 հազար դոլար: Որպես հարկ այդ գումարից մուծել են 86,6 հազար դոլար, իսկ բարեգործությանը տրամադրել են 5,36 հազար դոլար: մեկ տարի առաջ նրանց եկամուտը մոտավորապես նույնն էր:

Ապրիլի 11-ին եկամուտների մասին հայտարարագիր է են ներկայացրել նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու նրա տիկինը` Սվետլանան: 2010-ին նրանց եկամուտը կազմել է 3,38 մլն ռուբլի: Ընդ որում, նրանց եկամտի հիմնական աղբյուրը նախագահի աշխատավարձն է, ըստ հայտարարագրի, կինն  ընտանեկան բյուջեն հարստացնելու գործում դեր չունի: Վարչապետ Պուտինն աշխատել է  5 մլն ռուբլի, իսկ նրա տիկինը` Լյուդմիլան` 146 201 ռուբլի:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply