Կուբայում թույլատրել են անշարժ գույքի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2011 8:52

Կուբայում Կոմունիստական կուսակցության համագումարում (առաջինը 14 տարվա մեջ) պատգամավորները երկրի բնակիչներին թույլատրել են  անշարժ գույք գնել ու վաճառել:  Իսկ թե ինչպես պետք է կատարվի վաճառքը,  մանրամասներ չկան: Կուբայի առաջնորդ Ռաուլ
Կաստրոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները թույլ չեն տա  առք ու վաճառքը կենտրոնացնել մեկի ձեռքում: 1959-ից հետո  անշարժ գույքի նկատմամբ  մասնավոր սեփականությունը վերացվել էր: Այն ժամանակից ի վեր կուբացիները կարող էին միայն իրենց տները ժառանգաբար  փոխանցել կամ էլ փոխանակել, սակայն այդ պրոցեսը նույնպես շատ բարդ էր:

Կոմկուսի 6-րդ համագումարի պատգամավորները  պետք է քվեարկեն ընդհանուր առմամբ 300 կետի շուրջ: Այդ թվում`  պետական սեկտորում 1 մլն աշխատանքային տեղերի կրճատման և գյուղատնտեսության սեկտորի ապակենտրոնացման համար:

Համագումարը բացվել է  ապրիլի 16-ին: Առաջին իսկ օրը  երկրի նախագահ Ռաուլ Կաստրոն կոմունիստական Կուբայի համար մի աննախադեպ առաջարկ արեց, որի համաձայն, Կուբայում բարձրաստիճան դեմքերի պաշտոնավարման ժամկետը պետք է սահմանափակել`  դարձնելով   10 տարի:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply