Ճապոնիայում ցունամիի հետևանքով Տոկիոյի տարածքին հավասար տարածք է ծածկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2011 8:21

Մարտին  տեղի ունեցած ցունամին ծածկել է  Ճապոնիայի տարածքի 561 քառ կմ, ինչը համապատասխանում է   Տոկիոյի միջուկը  կազմող հատուկ շրջանների զբաղեցրած տարածքի 90%-ին:  Ջրի տակ հայտնված տարածքի 327 քառ կմ բաժին է ընկել Միյագի պրեֆեկտուրային: Ջրասույզ հատվածը չափելու հնարավորություն ընձեռվել է օդային ու տիեզերական լուսանկարահանումների միջոցով: 9,0 մագնիտուդով երկրաշարժին հետևած ցունամիից տուժել է 62 քաղաք ու գյուղ: Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 13 895 –ի: Անհետ կորած է համարվում 13 864-ը:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply