Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը երկրորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 18, 2011 23:45

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում,  9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, իրանցի գրոսմայստեր Ղաեմ Մահամիի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ «մահվան» պարտիան շահեց  Մահամին, իսկ Անդրիասյանը ստացավ երկրորդ մրցանակը: ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը հաղթողներից ետ մնացին կես միավորով և գրավեցին համապատասխանաբար 3-րդ, 5-րդ, 6-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում էին 82 շախմատիստներ:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply