Հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսը մեկնարկել է Երևանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2011 20:17

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված հայ-ռուսական արդյունաբերական նորարարությունների միջտարածաշրջանային ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։ Այն անցկացվում է «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններումե խորագիրը կրող առաջին համաժողովի շրջանակներում։ Ցուցահանդեսին մասնակցում էին երկու երկրների մարզերի նորարական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող 100-ից ավելի ընկերություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ու ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Վինոկուրովի բացման խոսքից հետո վարչապետ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել երկու երկրների կողմից ներկայացվող արտադրատեսակներին, ընկերությունների ծրագրերին:

Դիտվել է 2016 անգամ:
Print Friendly

Leave a Reply