Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայային

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2011 18:23

Նախագահը կարևորել է երկու երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում` մի քանի ամիս առաջ Վրաստանի նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան անձանց այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է հարևան   Վրաստանը տեսնել խաղաղ, կայուն, իսկ բարեկամ վրաց ժողովրդին` բարեկեցիկ պայմաններում իր ապագան կառուցելիս:

Վրաստանի պաշտպանության նախարարը նշելով, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան` հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպումն ու քննարկումները համարել է արդյունավետ:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply