Անակնկալներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 18, 2011 15:43

Ֆուտբոլի ազգային առաջնության 5-րդ տուրն աչքի ընկավ անակնկալներով: Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» 1:0 հաշվով դժվարությամբ կարողացավ սեփական հարկի տակ հաղթել Գյումրիի «Շիրակին»: 17-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը բացեց հաշիվը: Սպասվում էր, որ նրա թիմը նոր հաջողության կհասնի, քանի որ այն շարունակ գրոհում էր, բայց դարպասի նոր գրավում այդպես էլ չարձանագրվեց, և չեմպիոնը բավարարվեց նվազագույն առավելությամբ: Կապանի «Գանձասարն» իր խաղադաշտում 1:0 հաշվով հաղթեց Երևանի «Միկային»: 5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիրջին Մարշավելան: Իսկ Դիլիջանի «Իմպուլսը» նույնպես սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ Երևանի «Բանանցի» նկատմամբ: 22-րդ րոպեին Արթուր Պետրոսյանը գոլի հեղինակ դարձավ: Այս արդյունքները ևս կարելի է անակնկալ համարել: Ուշագրավ է, որ ձախողված թիմերը բավական ժամանակ ունեին պարտությունից խուսափելու համար, բայց այդպես Էլ չկարողացան այդ անել: Երևանի «Ուլիսը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»: Այստեղ էլ անսպասելի էր արձանագրված խոշոր հաշիվը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ուլիսը» (13 միավոր): Ապա հաջորդում են` «Գանձասարը» (11),  «Փյունիկը» (10), «Միկան» (8), «Իմպուլսը» (6), «Շիրակը» (4), «Բանանցը» (2), «Արարատը» (1): Հաջորդ` 6-րդ տուրի խաղերը կկայանան  ապրիլի 23-ին:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply