Թուրքիայի հրեաները հեռանում են երկրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2011 15:20

Թուրքիայում ապրող հրեաները սկսել են հեռանալ Իսրայել եւ այլ երկրներ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի հրեաների համայնքի ներկայացուցիչները հրեաների հեռանալու փաստը բացատրում են տնտեսական գործոններով։

Թուրքիայից Իսրայել գաղթած հրեաների կողմից ստեղծված միության կողմից ներկայացված տվյալներով՝  2010-ին 101 հրեա գաղթել է Իսրայել, իսկ 2011-ի հունվար եւ փետրվար ամիսներին՝ 8 հոգի։ Կրթություն ստանալու նպատակով Թուրքիայից արտասահման մեկնած երիտասարդ հրեաների մի մասը եւս չի վերադառնում Թուրքիա։

Նշվում է, որ Թուրքիայի մոտ 20 հազարանոց հրեական համայնքում ծնունդները պակասել են, մահացություններն՝ ավելացել։

Դիտվել է 1830 անգամ:
Print Friendly

Leave a Reply