Կալիֆոռնիացի հանրապետականն Օբամային շիմպանզեի շառավիղ է համարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 18, 2011 13:57Կալիֆոռնիայի հանրապետականները վրդովվել են իրենց կուսակցի
էլեկտրոնային նամակի կապակցությամբ: Աղմուկի պատճառը հանրապետական կուսակցության անդամ Մերիլին Դեվենփորթն է : Հանգստյան օրերից առաջ նա իր կուսակիցներին է ուղարկել շիմպանզեների` մարդկային հանդերձանքով նկարը, որը մակագրված է. «Հիմա մենք հասկանում ենք, թե ինչու նա ծննդյան վկայական չունի» ( որոշ մասնագետների կարծիքով, Օբաման ծննդյան վկայական չունի, քանի որ, ամենայն հավանականությամբ, նա ծնվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս:
Նկարն ու մակագրությունը ԶԼՄ-ներին հասանելի են դարձել: Հանրապետականին մեղադրում են սևամորթների իրավունքների պաշտպանները: Շատերը նկարը գնահատում են ռասիզմի դրսևորում և ԱՄՆ սևամորթ նախագահի հանդեպ անհարգալից վերաբերմունք:
Դեվենփորթի արարքը կքննարկվի կուսակցության խորհրդում` որպես վարքականոնի խախտում: Ինքը` կինն, այդ դեպքի կապակցությամբ ասում է.«Ես ցավում եմ, որ ինչ որ մեկին դրանով վիրավորել եմ: Իմ կարծիքով, նկարը շատ զվարճալի է` հաշվի առնելով Օբամայի անձն ու նրա ծագման հետ կապված բոլոր հարցերը»:






Facebook
Tweet This
Email This Post
