Չինաստանում հարյուրավոր շների փրկել են համադամ կերակուր դառնալուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2011 13:26

Չինաստանում կենդանիների պաշտպանները  հարյուրավոր շների են փրկել, որոնց տանում էին ռեստորաններ  շան մսից հատուկ կերակուր
պատրաստելու համար: Դեպքը պատահել է ուրբաթ օրը: Ավտոսիրողը նկատել է շներով բարձված բեռնատարը և փակել  ճանապարհը`  իր մեքենան կանգնեցնելով ճանապարհի կենտրոնում: Դրանից հետո նա իր միկրոբլոգում գրել է  կատարվածի մասին: Դեպքի վայր է ժամանել   կենդանիների 200 պաշտպան, ովքեր մոտավորապես 15 ժամ չեն թողել, որ բեռնատարը շարունակի ճանապարհը` կաթվածահար անելով երթևեկությունը: Առավոտյան ակտիվիստները շների համար 115 հազար  յուան փրկագին են վճարել (17600 ԱՄՆ դոլար): Տարբեր ԶԼՄ-ների  տվյալներով, փրկվել է  430-520 շուն, որոնց  մի մասը ջրազրկված է եղել, մի մասն էլ ` հիվանդ: Շան մսից բացի, հարավչինական  գավառներում օգտագործվում է նաև կատվի միսը:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply