Սևանի փողոցում Թուրքիայի քաղաքացու ոտքը մնացել է բեռնատարի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2011 13:07

Ապրիլի 16-ին՝ժամը 12.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սևանի փողոցում` «Սառցակոմբինատի» հարակից տարածքում, տեղի է ունեցել դժբախտ պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օսալա Ջիլառ» ընկերությանը պատկանող «Վոլվո» մակ­նիշի 31 Էյ Դի 308 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի անվադողը փոխելիս ամբարձիկը տեղաշարժվել է, ինչի հետևանքով վարորդ, Թուրքիայի քաղաքացի,1964թ.-ին ծնված  Յուլմազ Բեշիրի  ոտքը մնացել է բեռնատարի տակ:

Տուժածը  դուրս է բերվել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply